-
17.02.2014|
12:42
Փետրվարի 18-ին Երևանի թիվ 78 դպրոցում Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, ապա փետրվարի 21-ին Կրթության ազգային ինստիտուտի հանդիսությունների սրահում ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ տեղի կունենա «Dasaran.am» կրթական ծրագրի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳ նախարարության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014» մրցույթի ամփոփման հանդիսավոր մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան լավագույն աշխատանքները ներկայացրած դպրոցների անունները:
-
13.02.2014|
16:39
Օրերս Մոսկվայում կառավարության նիստում քննարկվել է «Քաղաքային կրթության մասին» 2013 -2014 թթ. ծրագիրը:
«ՈՒսուցիչների միջին աշխատավարձն այսօրվանից կազմում է շուրջ 70 հազար ռուբլի»,-ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը` հավելելով, որ մի շարք դպրոցներում մեկ աշակերտի համար կրթական ծառայությունների ստանդարտ վճարումը ավելացել է ավելի քան երկու անգամ:
-
11.02.2014|
14:47
ՀՀ ԲՈՀ-ի սահմանած ցուցակում ընդգրկվելու համար գիտական պարբերականները պետք է համապատասխանեն նոր չափանիշներին:
ԵՊՀ ռեկտորատի նիստում քննարկվեցին ՀՀ ԿԳ նախարարի՝ 2014թ. հունվարի 20-ի ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջների վերաբերյալ հրամանի կատարման հետ կապված հարցերը:
-
11.02.2014|
12:33
11 փետրվարի 2014, Երևան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի խնդրանքին ի պատասխան տրամադրել է Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու մասին հրամանի պատճենը:
-
11.02.2014|
12:22
ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզորի» աշխատակիցները թանգարաններին կառաջարկեն երեխաներից թաքցնել «մերկ» արձաններն ու նկարները: Մինչև 2015 թ. ծառայությունը մշակելու է «արվեստի գործերի ցուցադրության մեթոդական առաջարկներ՝ տարիքային սահմանը հաշվի առնելով»:
-
11.02.2014|
01:32
Վերջերս մասնավոր բուհերի առնչությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությունն այդ բուհերի ղեկավարների վրդովմունքն է հարուցել։ Ոմանք կարծում են, որ նախարարը մասնավոր բուհերի «փակման» գործընթաց է սկսել։ Իրականում այս հաստատություններում կրթական որոշակի չափորոշիչների ներդրման մասին ԿԳ նախարարը վաղուց է մտմտում։
-
07.02.2014|
21:16
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
-
07.02.2014|
00:59
Ընդունելությունն Աշխարհի միացյալ քոլեջների 14 դպրոցներ, այդ թվում նաև UWC Դիլիջանի միջազգային քոլեջ արդեն մեկնարկել է: Ընդունելության գործընթացը կիրականացվի անկախ ծնողների ֆինանսական կարողությունից և կուղեկցվի 100% կրթաթոշակների տրամադրմամբ:
-
05.02.2014|
16:18
Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհդի նիստ, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը:
-
05.02.2014|
14:48
Եթե կրթության և գիտության նախարարը զբաղված լինի երկրի անվանափոխման վերաբերյալ սոցցանցում առաջարկներ տարածելով, դպրոցում էլ աշակերտներ պիտի ծեծվեն-ստորացվեն: Թիվ 139 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Հրաչ Գրիգորյանը առաջին անգամ չէ այդ դպրոցում աշակերտ ծեծում: Բայց սա` վերջում: